Պուտինը տապալվեց. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գուցե կան մարդիկ, որոնք պատկերացում ունեն, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ինչու էր Մոսկվա հրավիրել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին: Եթե նույնիսկ դատարկ ցուցամոլությունից այն կողմ Պուտինը որեւէ լուրջ հավակնություն ուներ, ապա, միեւնույն է, երեկ ԼՂՀ խնդրում իր առաքելությունը ՌԴ նախագահն ավարտեց կատարելապես ձեռնունայն: Ինչպես հայտնի է, Սարգսյանը եւ Ալիեւը, Մինսկի խմբի եռանախագահների միջնորդությամբ եւ ԱՄՆ-ի որոշիչ դերակատարմամբ, մայիսին հանդիպեցին Վիեննայում, հայտարարություն ընդունեցին, որից հետո նրանք պետք է որոշ միջանկյալ քայլեր կատարեին վստահության ամրապնդման ուղղությամբ, իսկ ամենաէականը` հունիսին նախատեսվում էր Ալիեւ-Սարգսյան երկկողմ հանդիպում` մադրիդյան սկզբունքների հիման վրա ԼՂ խնդրի լուծման շուրջ համաձայնության հասնելու համար: Մադրիդյան սկզբունքների որոշիչ կետերը հայտնի են դեռ 2009-ին եռանախագահների կողմից Լ’Աքվիլայում տարածված հայտարարությունից, ինչը նրանք հետագայում վերահաստատել են եւս մի քանի անգամ, այնպես որ, ոչ մի հեծանիվ չէր հայտնագործվելու, ոչ էլ դրա վրա ժամանակ էր վատնվելու: Այժմ՝ հունիսին, Ալիեւը եւ Սարգսյանը, փոխարեն ի կատարումն Վիեննայում ձեռք բերված համաձայնությունների, միմյանց հանդիպեն, աշխատեն, բանակցեն, հանդիպեցին Պուտինին: Մոսկվայում Պուտինին հանդիպելը, բանջարեղենի արտահանման թեմայով ճամարտակելը, Վիեննայի հայտարարությունից մի քանի ֆրազի արտագրությամբ տեքստ տարածելը, վերջում էլ անելանելիությունից հայտարարելը, թե նորից Պուտինին կհանդիպեն, գուցե Սարգսյանի եւ Ալիեւի առողջությանը վնաս չէր: Բայց դրանից ԼՂ խնդրի կարգավորումը թեկուզ մի միլիմետր առաջ շարժվեց: Ընդամենը Պուտինը փորձեց իրենով Մինսկի խմբին փոխարինել եւ տապալվեց»:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am