Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալությունն իր հայտարարության պատասխանն էր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի երեկ տարածած հաղորդագրությունը ցնցեց Հայաստանի հանրությանը. կրկին ձերբակալվել է Ժիրայր Սէֆիլյանը: Ըստ ՔԿ-ի՝ նա կասկածվում է մի խումբ անձանց հետ զինված խմբավորում ստեղծելու եւ զենքի գործադրմամբ ինչ-որ շենքեր զավթելու մտադրություն ունենալու մեջ: Այսպիսով՝ կրկին օտարերկրա բարձրաստիճան հյուրի այցելությունից առաջ ՀՀ իշխանությունները բազմաթիվ հարցերի տեղիք տվող  մեղադրանքով ձերբակալում են Ժիրայր Սէֆիլյանին: Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Հայաստան է այցելելու Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը, եւ սպասվում է, որ տասնյակ երկրներից պաշտոնական պատվիրակություններ են ժամանելու Հայաստան: Անցած տարի էլ Ժիրայր Սէֆիլյանին ձերբակալեցին ապրիլի 24-ին ընդառաջ, երբ դարձյալ ՀՀ-ում էին բազմաթիվ երկրների ղեկավարներ եւ պատվիրակություններ: Մյուս կողմից ուշագրավ է, որ Սէֆիլյանին ձերբակալեցին հենց այն օրը, երբ Սանկտ Պետերբուրգում ընթանում էր Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին-Իլհամ Ալիեւ եռակողմ հանդիպումը: Ըստ էության, կորսված 800 հա տարածքների դեմ ամենաարմատականը խոսող եւ կոնկրետ գործողությունների կոչ անող գործչին հենց Պուտինի հետ հանդիպումից առաջ ձերբակալելը չէր կարող պատահական լինել: Ենթադրվում էր, որ այս հանդիպման ընթացքում ռուսական կողմից փորձ է արվելու  ԼՂՀ խնդրի կարգավորման հետ կապված Սարգսյանից ինչ-որ կոնկրետ խոստումներ կորզել: Նման պայմաններում ցանկացած տեսակի զիջման դեմ արտահայտվող գործչի ձերբակալությունը չի կարող չդիտարկվել որպես փոխկապակցված գործողություն: Մայիսի 17-ին Վիեննայից վերադառնալիս Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց. «Երեւանում՝ սրճարանում նստած, քարտեզներ են գծում, ուղիներ են ցույց տալիս, ես այդպիսի մարդկանց առաջարկում եմ՝ իրենք գնան, վերցնեն եւ ոչ թե ուրիշներին խորհուրդ տան, հասկանան իրավիճակը եւ գնահատեն արժեքը մետրի եւ մարդու»: Ժիրայր Սէֆիլյանը այն անձանցից էր, որը ընդունել էր Սարգսյանի մարտահրավերը եւ պատրաստ էր գնալ ռազմաճակատ եւ կռվել հանուն մեր հողերի ազատագրման: Այս ձերբակալությունն ինչ-որ առումով նաեւ նրա այդ հայտարարության պատասխանն է»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am