Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունները կարևոր են, սակայն Ադրբեջանի պարագայում բարդ է լինելու ակնկալել խնդրի շուտափույթ կարգավորում:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն` անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանն ու հնչեցված հայտարարություններին:«Մենք միշտ ասել ենք, որ հակամարտության կարգավորման գործընթացում սա մի նոր ուղղություն է, որը չգիտես ինչու անտեսված է եղել երկար տարիներ: Խոսքը կոնկրետ փոխվստահության միջոցներին է վերաբերում` մեխանիզմների մշակում, որը թույլ կտա զինադադարի ռեժիմի խախտումները ֆիքսել և պատասխանատվության կանչել այն կողմին, որը մեղավոր է: Դրա կարևորագույն տարրերից է սահմանի երկայնքով տեխնիկական միջոցների տեղադրումը: Լավ կլիներ, որ համանախագահող երկրներն իրենց արբանյակային հնարավորություններն օգտագործեին, որպեսզի վերևից տեսնեին տարբեր զորքերի տեղաբաշխումը: Այդ գործընթացում կադրային, մարդկային խնդիր կա: Մասնավորապես, կարևոր է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումը և համալրումը համապատասխան մասնագետներով»,-ասաց Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով, այն, որ այս խնդրի մասին բարձրաձայնվում է, դա նշանակում է, որ կան լուրջ ծրագրեր դրանք կյանքի կոչելու համար:
«Հիմա պետք է սպասել: Իհարկե, Ադրբեջանի պարագայում բարդ է լինելու ակնկալել հարցերի շուտափույթ կարգավորում, քանի որ Ադրբեջանը, ինքը լինելով զինադադարի ռեժիմ խախտող երկիր, ամեն ինչ անելու է, որ խոչընդոտի գործընթացը: Այս պահերին էլ նա այնպիսի քաղաքականություն է վարում, որ զորավարժություններ իրականացնելով, համապատասխան մարմիներին տեղյակ չի պահում, թե ինչ զինտեխնիկա է օգտագործում, ինչ քանակությամբ: Հիմա այսպիսի պետությունը, որը խախտում է միջազգային պայմանագրերը, իհարկե, կխախտի նաև երկկողմ, եռակողմ կամ բազմակողմ պայմանավորվածություները: Հետևաբար, լծվենք համբերությամբ. սա երկարատև գործընթաց է, պետք է նախ քննարկել, այնուհետև փորձել այդ մեխանիզմները ներդնել, ֆիքսել խախտումը, հետո պատասխանատվության կանչել: Բարդ գործընթաց է, բայց առանց դրա հնարավոր չէ: Մեկնարկը տրված է, անհրաժեշտ է այն շարունակել»,-հավելեց Դավիթ Բաբայանը:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը