Ողբերգական դեպք Դավիթաշենում․ «Երևան Ջուր» ընկերության աշխատակիցներից մեկը մահացել է

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10- ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Ձոր-1 թաղամասի 35/36 տան մոտ գտնվող դիտահորի մոտ քաղաքացիներ կան, որոնց ինքնազգացողությունը վատ է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ԱԻՆ հատուկ հրշեջ ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրշեջ փրկարարները դիտահորի միջից դուրս են բերել 2 տղամարդու, որոնցից մեկին՝ փրկարարների օգնությամբ օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենան տեղափոխեց «Արմենիա բժշկական կենտրոն» , ցավոք մյուսին, որ նույնպես փրկարարները դուրս բերեցին դիտահորի միջից՝ մահացավ։ Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի աշխատակիցները։ Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Տիգրան Ղազարյանի գլխավորությաբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածն ու վիրավորը «Երևան Ջուր» ընկերության աշխատակիցներ էին։ Ոստիկանությունն ու քնչական բաժինը պարզում են մահացածի և հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը։

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am