Հանդիպումն օգտակար էր. Էդվարդ Նալբանդյան

Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-­ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը մայիսին Վիեննայում կայացած հանդիպման տրամաբանական շարունակությունն էր, որի ընթացքում կարևոր պայմանավորվածություններ էին ձեռք բերվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»­-ը, նախագահների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Այդ պայմանավորվածությունների համաձայն՝ պետք է պայմաններ ստեղծվեին բանակցային գործընթացը վերսկսելու համար: Վիեննայում եռանախագահող երկրների նախարարների մակարդակով հայտարարություն արվեց, որում արտացոլված էին այն պայմանավորվածություններն ու հանձնառությունները, որ կողմերը վերցրել էին. առաջին հերթին կարգավորում բացառապես խաղաղ ճանապարհով, նաև՝ 94­95 թվականների եռակողմ անժամկետ զինադադարի համաձայնագրերի հարգում: Դրա կարևորության մասին հատուկ շեշտեցին եռանախագահող երկրների նախարարները, ընդգծեցին նաև հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմների ստեղծումը, որով կփաստվեն միջադեպերը ինչպես հայ­ադրբեջանական սահմանին, այնպես էլ ղարաբաղա ադրբեջանական շփման գծում, ինչպես նաև ԵԱՀԿ թիմի կարողությունների ընդլայնման մասին խոսք գնաց»,-­ նշեց նախարարը: Նալբանդյանը հիշեցրեց՝ հետո կայացան արտգործնախարների հանդիպումներ Բրյուսելում և Փարիզում, որտեղ եռանախագահող երկրների ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց առաջարկները այստեղ խոսքը հատկապես երկու առաջարկություններին է վերաբերում` հետաքննության մեխանիզմների ստեղծում և ԵԱՀԿ մշտական ներկայացուցչի՝ դիտարկում իրականացնող թիմի ընդլայնում: «Հայկական կողմն աշխատում է եռանախագահողների հետ այդ երկու առաջարկությունների վրա: Ցավոք, կարող ենք ասել որ Ադրբեջանը մինչ այսօր այդքան կառուցողական մոտեցում չէր ցուցաբերում այս հարց վերաբերյալ: Իրենք ԵԱՀԿ-­ի ֆինանսական ու բյուջետային հանձնաժողովում խոչընդոտեցին մշտական ներկայացուցչի դիտորդական խմբի ընդլայնման ֆինանսավորմանը: Իսկ այսօր հանդիպմանը նախագահների մակարդակով ևս մեկ անգամ վերահաստվեց, որ խումբը պետք է ընդլայնվի, և դրա մասին նշվեց նաև նախագահների համատեղ հայտարարությունում»,-­ փաստեց ԱԳ նախարարը: Այդուհանդերձ, խնդիրը մնում է նշված մեխանիզմները կյանքի կոչելու մակարդակում, քանի որ դրանց մասին առաջին անգամ չէր, որ խոսվում էր: Նման մեխանիզմների ստեղծման վերաբերյալ կողմերը պայմանավորվել էին առնվազն երկու անգամ նախագահների մակարդակով դեռ Սոչիում՝ 2011-­2012թթ-­ին: Արդյունքում կրկին նույն բանն էր պատահել. ամեն անգամ Ադրբեջանը փորձել էր ետքայլ կատարել: «Բացի այդ, Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի միջեւ այս ժամանակահատվածում ադրբեջանական կողմը տարբեր, չէի ասի, որ կառուցողական, հայտարարություններով է հանդես եկել: Նաեւ, երեկ եւ գագաթնաժողովի օրերին Ադրբեջանը լայնածավալ զինավարժություններ է անցկացնում՝ 25.000 զինվորների, ծանր զինատեսակների, սպառազինության ընդգրկմամբ: Չեմ կարծում, որ սա կառուցողական մոտեցում է այսպիսի գագաթնաժողովներից առաջ եւ դրանց ընթացքում»,-­ հավելեց Նալբանդյանը: Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումը բավական օգտակար էր: «Որոշակի զգուշավորությամբ, սակայն, կարող եմ ասել, որ նաեւ կառուցողական մթնոլորտում էր: Որոշ հարցերի շուրջ նախագահներն այն ըմբռնման եկան, որ եթե այդ հարցերի շուրջ պայմանավորվածություն լինի, ապա հնարավոր կլինի բանակցային գործընթացն առաջ շարժել՝ դեպի հիմնախնդրի կարգավորման առաջընթաց: Այս մասին նաեւ նշված է հայտարարության մեջ, որն ընդունվել է նախագահների կողմից հանդիպման արդյունքում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հանդիպումները նախարարների, նախագահների մակարդակով, նաեւ՝ այս ամբողջ գործընթացն ընթանալու է ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափում: Պատահական չէր, որ նախագահների հանդիպման եզրափակիչ մասին եռանախագահող երկրների դեսպանները հրավիրվեցին մասնակցելու: Բացի այդ, ՀՀ Նախագահն առանձին հանդիպում ունեցավ եռանախագահների՝ ներկայացնելով մեր տպավորություններն այս գագաթնաժողովի արդյունքներից»,-­ եզրափակեց նա:  

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am