Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացած եռակողմ հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել:
Կրեմլի կայքէջի փոխանցմամբ՝ կողմերը պայմանավորվել են շարունակել ԼՂ հակամարտության կարգավորման պարբերական եռակողմ բանակցությունները:
«Նախագահները նշել են ԼՂ հիմնախնդրի շուրջ իրենց պարբերական շփումների կարևորնշանակությունը և պայմանավորվել են շարունակել դրանք նույն ձևաչափով՝ ի լրումնԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի, ովքեր հրավիրված էին ՍանկտՊետերբուրգում կայացած հանդիպման եզրափակիչ մասին մասնակցելու»,- նշվում է հայտարարությունում:
Փաստաթղթում նաև նշվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հաստատել են մայիսի 16-ին Վիեննայում կայացած վերջին հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ու խաղաղ կարգավորման առաջընթացին նպաստող մթնոլորտի ձևավորմանը: «Այս նպատակովնրանք պայմանավորվել են, մասնավորապես, ավելացնել հակամարտության գոտումմիջազգային դիտորդների թիվը: Նրանք գոհունակություն են հայտնել վերջինժամանակներում շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանմամբ»,- նշվում է համատեղ հայտարարությունում:
Փաստաթղթում նշվում է, որ տեսակետներ են փոխանակվել կարգավորման հիմնավոր բաղադրիչների առնչությամբ: «Երկրների ղեկավարները արձանագրել են մի շարք հարցերովփոխըմռնման հասնելու հանգամանքը, որոնց լուծումը կարող է պայմաններ ստեղծել ԼՂ կարհավորման առաջընթացի համար»,- ասվում է փաստաթղթում:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը