Պետերբուրգում ևս խոզի գրիպի համաճարակ է սկսվել
Սանկտ Պետերբուրգում պաշտոնապես հայտարարվել է գրիպի համաճարակ սկսվելու մասին, հայտնում է TASS-ը: Գրիպի մասնաբաժինը քաղաքում բոլոր տեսակի շնչառական հիվանդությունների թվում հունվարի 20-ի դրությամբ ավելացել է մինչև 80%: Համաճարակային շեմը գերազանցվել է 28%-ով, գրիպով առավել հաճախ հիվանդանում են 3-6 տարեկան երեխաները: «Ռոսպոտրեբնադզորի» Սանկտ Պետերբուրգի համաճարակաբանության վերահսկողության բաժնի վարիչ Իրինա Չխինջերիան հայտնել է, որ գրիպի՝ լաբորատոր կերպով հաստատված 260 դեպքերի 60%-ը H1N1 խոզի գրիպն է: Սանկտ Պետերբուրգում կարանտին դեռ չի սահմանվել: Քաղաքում պատվաստվել է 1,5 մլն մարդ, ինչը կազմում է բնակության մեկ երրորդը:
