Մոբիլ ռեսուրսը այսօր հարված ստացավ թիկունքից. Վահան Բադասյան

Ազատամարտիկ, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի համակարգող Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությանն է անդրադարձել Արցախյան պատերազմի վետերան, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը: «Հայաստանի քաղաքական վերնախավը և անձամբ Սերժ Սարգսյանն ըստ երևույթին հրահանգ է ստացել ՌԴ նախագահ Պուտինից, որպեսզի չեզոքացնի այն մարդկաց, ովքեր ապահովում են ժողովրդի անվտանգությունն Արցախում, Նախիջևանի սահմանի վրա: Ռուսաստանի ու Ադրբեջանի համար այս մարդիկ ամենավտանգավոր մարդիկ են», ասաց Բադասյանը: Ինչ վերաբերում է Սեֆիլյանի մոտից զենք հայտնաբերելու մասին իրավապահների  հայտարարությանը, Վահան Բադասյանն ասում է, որ դա շինծու է: Այսօր, նրա խոսքով, օրինակ Էջմիածնի շրջանում հանցագործները զենքով վխտում են, սպանություններ են կատարվում, բայց նույնիսկ քրեական գործեր չեն հարուցվում: «Հանցագործություններ են կատարվում հանրապետության տարբեր շրջաններում, բայց նույնիսկ քրեական գործեր չեն հարուցվում: Այսօր, քան երբևէ ներքին ոսոխը խիստ վտանգավոր է դարձել ամբողջ հայության համար: Ժիրայր Սեֆիլյանի ձերբակայությունն ինչ որ առումով բանակին թիկունքից հարված էր: Բանակ, որը միակն է բոլոր կառույցներից, որը պաշտպանում է մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունը մեր թշնամուց: Մոբիլ ռեսուրսը, որը պատրաստ է ոչ թե նկարվելով, այլ իրական ձևով պաշտպանել մեր հայրենիքը, այսօր խիստ հարված ստացավ թիկունքից», հավելեց Բադասյանը: Նա կոչ է անում բոլոր նրանց, ում համար երկիրը թանկ է, մեր անվտանգությունն ամեն ինչից վեր է, պաշտպան կանգնել Սեֆիլյանին: «Ուզում եմ, որ Հայաստանի իշխանությունը տեղյակ լինի, որ Ժիրայր Սեֆիլյանը մենակ չէ, մենք բոլորս կանգնած ենք նրա թիկունքին: Նույնիսկ նրանք, ովքեր համաձայն չէին Սեֆիլյանի քաղաքական հայացքների հետ, բոլորն էլ այսօր նրա հետ են»,- ասաց Վահան Բադասյանը: Իշխանություններին Վահան Բադասյանը կոչ է անում սթափվել, զերծ մնալ իրենց կեղտոտ որոշումներից ու քայլերից: lragir.am

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am