Հայտնի է դարձել Ադրբեջանի ՊՆ թաքցրած 3 զինծառայողի կորստի մասին

razm.info. Հունիսի 18-ին վարժանքների ընթացքում հետևակի մարտական մեքենայի տակ է ընկել և մահացել Ադրբեջանի ԶՈւ ավագ լեյտենանտ Ալիև Ռահիմ Այդին օղլուն (Əliyev Rəhim Aydın oğlu), հունիսի 9-ին Ղազախի զորամասերից զինծառայողներից մեկը գնդակահարել է համածառայակցին և ինքնասպան եղել: Այս մասին հունիսի 19-ին հայտնել է ադրբեջանական ընդդիմադիր «Meydan.tv» լրատվակայքի համակարգող Հաբիբ Աբդուլլաևը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մինչ օրս շարունակում է թաքցնել զինծառայողների մահվան փաստերը: Աբդուլլաևը մասնավորապես նշել է, որ հունիսի 9-ի գիշերային ժամերին Ղազախի զորամասերից մեկի զինծառայող, Սալյանի շրջանի բնակիչ Աղազադե Ասիման Աբդուլլա օղլուն (Ağazadə Asiman Abdulla oğlu) սպանել է համածառայակից, 1993 թ․ ծնված, Ղազախի Ջանալլի գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող Մուստաֆաև Էլեդդին Խալիդդին օղլուին (Mustafayev Ələddin Xaliddin oğlu)։ Այնուհետև Աղազադեն ինքնասպան է եղել»։ Հունիսի 18-ին զորավարժության ընթացքում ՀՄՄ-ի տակ մնացած և մահացած ավագ լեյտենանտը ծնվել էր 1989 թ., Ադրբեջանմի Հաջիգաբուլ շրջանի Թալիշ գյուղում (գտնվում է Ադրբեջանի արևմուտքում, չպետք է շփոթել Արցախի Մարտակերտի շրջանի համանուն հայկական գյուղի հետ): Նշենք, որ ավագ լեյտենենատ Ռահիմ Ալիևի մահվան լուրը հաստատել են նաև նրան անձամբ ճանաչող ընկերները, սակայն նշվում է, որ լուրը հայտնած համածառայակիցներն իրենք էլ չեն տեսել ՀՄՄ-ի տակ մնալու պահը և չեն կարող ստույգ հաստատել սպայի մահվան պատճառը:  

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am