Այս պահին երկու տարբերակ կա՝ կամ երկնքից այլմոլորոկային պետք է գա,կամ...

Նորաստեղծ ուժերից  ամենահավակնոտը Վարդան Օսկանյանի գլխավորած «Համախմբում»-ն է:Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում նման տեսակետ է հայտնում   ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը՝ նկատելով, որ Օսկանյանը միավորում է հայրենադարձ ու սփյուռքահայ հատվածը: Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստան»-ին ու «Քաղաքացիական պայմանագրին», ապա սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը խիստ կասկածում է, որ կարող են մուտք գործել խորհրդարան: Նա նույնիսկ հավելեց, որ հարցումները փաստում են, որ մարդկանց մեծամասնությունը տեղյակ չէ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը կուսակցական է դարձել. «Օսկանյանը հարմար է պահ է ընտրել իշխանության գալու. քաղաքական դաշտը վերափոխումների մեջ է՝ ՕԵԿ-ի ու ՀՅԴ-ի հետ կապված, պատերազմը ցույց տվեց, որ լուրջ խնդիրներ ունենք ներքին ու արտաքին քաղաքականության մեջ, եղածների մեջ միայն Արթուր Բաղդասարյանն ու Վարդան Օսկանյանը քաղաքական քաշ ունեն, Նիկոլ, քո թիմն ո՞վ է, հայերը դեմքին են հավատում, ոչ թե ծրագրին»,- ասաց Ադիբեկյանը: Հիշելով «ՔՊ» քաղխորհրդի անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ գնում ենք իշխանափոխություն իրականացնելու ամենակարճ ու իրատեսական ճանապարհով, Ադիբեկյանն ասաց. «Երբ նայում ես իր թիմը, զարմանում ես, թե էդ թիմով ո՞նց կարող ես գալ իշխանության»,-ասաց նա: Հարցին՝ մի՞թե հայերի հիշողությունն այնքան կարճ է, որ մոռանան Արթուր Բաղդասարյանի դավաճանությունը նախագահական ընտրությունների ժամանակ, եւ արդյոք այդ տեսանկյունից «ՔՊ»-ն ու «Լուսավոր Հայաստանն» ավելի շանսեր չունեն խորհրդարան մուտք գործելու՝ հենց այն սկզբունքով, որ իշխանության չեն եղել, եւ ժողովուրդը նոր դեմքեր է ցանկանում տեսնել, Ահարոն Ադիբեկյանը չհամաձայնեց: Վերջինս նկատեց, որ եթե մեկը ժամանակին ընտրազանգված է ունենում, վերջինս արդարացնում է իր առաջնորդի սխալները. «Երբ ժամանակին Արթուրին ասում էին` կարող ես եռապատկել էլեկտորատդ, չէր հավատում, երբ թիմ ես ստեղծում, պետք է դաշտ լինի, դաշտի խնդիր կա, որ Օսկանյանը փորձում է լուծել»,-ասաց նա: Ազատ Արշակյանն էլ հավելեց, որ համապետական ընտրություններից առաջ պետք է լինի օրակարգ, որն էլ պետք է թելադրի ու գտնի այն վճռող քաղաքական ուժերին. «Իսկ մեզ մոտ ավանդույթ կա, որ մարդիկ են ձեւավորում օրակարգ»,-շեշտեց նա: Նախկին պատգամավորի խոսքով՝ այս պահին երկու տարբերակ կա՝ կամ երկնքից այլմոլորոկային պետք է գա, որ քիչ հավանական է, կամ էլ նախկին ղեկավարներից կարող են լինել՝ 15-20 հոգի՝ նախկին նախագահներ, խորհրդարանների ղեկավարներ:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am