Այսօր` հունիսի 20-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան մոտ, բախվել են Hyundai մակնիշի 90 ՏԼ 220 համարանիշի, Opel մակնիշի 32 ՏՕ 274 համարանիշի, BMW մակնիշի 17 VT 700 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 09 ՏՕ 703 համարանիշի և Opel մակնիշի 17 PT 007 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ժամանել է նաև Ռոսգոսստրախ ապահովագրական ընկերության ներկայացուցիչը, քանի որ, ըստ տեղեկությունների` վթարված 5 ավտոմեքենաներն էլ ապահովագրված են նշված ընկերությունում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված հատվածում ճանապարհային ոստիկանները ուժեղացված ծառայություն են կատարում` խուսափելու համար խցանումից, իսկ խցանումը մինչև նրանց ժամանումը ձգվում էր մոտ 1,5 կիլիոմետր: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վարորդներին ու վիրավորին առաջինը օգնության են հասել ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը