News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի առաջին փոխվարչապետ Դմիտրի Կումսիշվիլին մեկնաբանել է «օրենքի գող» Դավիթ Գեռլիանիի արտահանձնումը Ուկրաինայից Վրաստան:
Կումսիշվիլիի խոսքով՝ Գեռլիանին, ով քրեական շրջանակներում հայտնի է «Սվան» մականունով, անպայման կկալանավորվի, եթե հաջողվի պարզել նրա կապը «գողական» աշխարհի հետ:
«Մեզ մոտ՝ Վրաստանում, բավական խիստ գործող օրենք է «գողական» աշխարհի հանդեպ, և ես բացարձակապես վստահ եմ, որ ՆԳՆ-ն ու համապատասխան գերատեսչությունները դրան արձագանքում են համապատասխանաբար: Եթե նա մասնակից է «գողական» աշխարհին, ապա նրան պարտավոր են կալանավորել Վրաստանի տարածքում»,- ասել է նա:
«Սվանը», ով Թբիլիսի է ժամանել երեկ, միջազգային օդանավակայանում անարգել անցել է անձնագրայն վերահսկողությունը: Գեռլիանիի ժամանման մասին հայտարարել է ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Գիվի Տարգամաձեն: Ավելի ուշ հրապարակված կադրերը, որ տարածել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը, հաստատել են այդ տեղեկատվությունը:
Վրաստանում «գողական» աշխարհին մասնակիցը լինելը քրեորեն պատժելի արարք է և նման դեպքերում նախատեսված է 5-10 տարվա ազատազրկում:
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը