Մոսկվայում հունիսի 20-ը սգո օր է հայտարարված

Մոսկվայի քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը Սյամոզերոյում երեխաների զոհվելու կապակցությամբ հունիսի 20-ը սգո օր է հայտարարել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: Նաեւ երկուշաբթի օրը, ի նշան սգո, Կարելիայում կխոնարհվեն պետական դրոշները: «Զբոսայգի-հյուրանոց Սյամոզերո» մանկական առողջարարական ճամբարի մասնակիցները հունիսի 18-ին նավակներով փոթորկի են ենթարկվել ջրամբարում: Կարելիայի Սյամոզերո լճում տուրիստական խմբի կազմում եղել է 51 մարդ, այդ թվում՝ 4 մեծահասակ: Հետաքննությունը հայտնել է 14 զոհված երեխաների մասին: Նախագահին առընթեր երեխաների իրավունքների լիազոր ներկայացուցիչ Պավել Աստախովի տեղեկատվությամբ՝ Կարելիայի լճում հայտնաբերվել են 15 երեխաների մարմիններ, սակայն ավելի ուշ Կարելիայի ղեկավար Ալեքսանդր Խուդիլայնենը հայտարարել է, որ ներկայում հայտնի է 13 դեռահա սների զոհվելու մասին, եւս մեկ երեխայի որոնումները շարունակվում են: Տեղի ունեցածի փաստով քրեական գործ է հարուցվել: Հետաքննության շրջանակներում ձերբակալվել է չորս մարդ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է Հետաքննչական կոմիտեին՝ պարզել Կարելիայում տեղի ունեցած ողբերգության պատճառները եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը խորը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին ու մերձավորներին, ինչպես նաեւ շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին: Կարելիայի ղեկավար Ալեքսանդր Խուդիլայնենը խոստացել է տարածաշրջանային բյուջեից մեկական միլիոն ռուբլի վճարել զոհվածների ընտանիքներին: Երեխաները հանգստանալու էին եկել Մոսկվայից: Նրանց մեջ կային որբեր: Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռը Կարելիայում զոհված երեխաների մարմիններով ժամանել է Մոսկվա, որտեղ անցկացվելու է նրանց ճանաչման ընթացակարգը: Մոսկվայի աշխատանքի եւ բնակչության սոցիալական պաշտպանության դեպարտամենտը հրապարակել է Սյամոզերոյում զոհված 14 երեխաների անունների ու ազգանունների ցուցակը: Զոհված երեխաները 12-13 տարեկան են, զոհվածներից 11-ը տղաներ են, երեքը՝ աղջիկներ: Սյամոզերո լճում արտակարգ պատահարի հետեւանքով տուժած 12 երեխաներ գտնվում են հիվանդանոցներում: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ-ի Հյուսիսարեւմտյան տարածաշրջանային կենտրոնի պետ Իգոր Պանինը: Ընդամենը փրկվել է 37 մարդ, այդ թվում՝ 33 երեխա: Նրանց բոլորին տեղափոխել են Պետրոզավոդսկ: «33 երեխաներից 12-ին տեղափոխել են բուժհաստատություններ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասել է Պանինը: Մնացած 21 երեխաները տեղավորվել են կադետական կորպուսում: «Տուժածներից երկուսը բազմաթիվ վնասվածքներով գտնվում են մանկական հանրապետական հիվանդանոցում: Նրանց վտանգավոր չԷ կյանքի համար»,- ՏԱՍՍ-ին ճշտել է Կարելիայի առողջապահության սոցիալական զարգացման նախարար Երվանդ Խիդիշյանը:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am