Դատարանում հայտնվեց ձայնագրություն, որը պարտություն էր «ԱՐ հեռուստաընկերության համար». Ռոբերտ Գասպարյան

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արա Կուբանյանի նախագահությամբ, պետք է շարունակվեր լրագրող Նունե Սիմոնյանն ընդդեմ «ԱՐ հեռուստաընկերության» գործով դատավարությունը, սակայն արդեն երկրորդ անգամ նիստը հետաձգվեց` պատասխանող կողմի ներկայացուցչցի` Արմեն Նազարյանի միջնորդությամբ: Հիշեցնենք, որ այս տարվա փետրվար ամսին երկար տարիների փորձ ունեցող լրագրողն ազատվել է աշխատանքից և այժմ դատարանում պահանջում է անվավեր ճանաչել աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանը, վերականգնել նախկին աշխատանքում  և բռնագանձել  հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը: Պատասխանող կողմի ներկայացուցիչը դատարանին գրավոր միջնորդել էր` խնդրելով նիստը հետաձգել, նշանակել մեկ այլ հերթի (հունիսի 16-ին) և իր բացակայությունը համարել հարգելի, քանի որ դատարան չի կարող ներկայանալ վատառողջության պատճառով: Հայցվոր կողմի ներկայացուցիչը խնդրեց, այնուամենայնիվ, շարունակել դատավարությունը, սակայն  դատարանի որոշմամբ նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստի օր նշանակվեց օգոստոսի 22-ը, քանի որ  հուլիսի 15-ից նախագահող դատավոր Ա. Կուբանյանը լինելու է  արձակուրդում: Նունե Սիմոնյանի որդին` Ռոբերտ Գասպարյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ դատական նիստն արդեն երկրորդ անգամ հետաձգվում է, որովհետև պատասխանող կողմը չունի անհրաժեշտ իրավական փաստեր և չի ցանկանում, որ այս գործը մեծ հնչեղություն ստանա: «Առաջին իրավաբանին ազատեցին, որովհետև դատարանում հայտնվեց այնպիսի ձայնագրություն, որը, փաստացի, պարտություն էր նրանց համար: Իսկ երկրորդ փաստաբանն արդեն երկրորդ անգամ է հետաձգում դատական նիստը, առաջին անգամ ասելով, որ գործին դեռ ծանոթ չէ, իսկ հիմա էլ չգալու պատճառը հիվանդությունն է»,- ասաց Ռ. Գասպարյանը: Նշենք, որ այժմ Նունե Սիմոնյանն արտագաղթել է ԱՄՆ` Հայաստանում աշխատանք չգտնելու պատճառով: Բոլոր դռները փակվել են նրա առջև այն բանից հետո, երբ խնդիրներ են առաջացել «Ար հեռուստաընկերության» տնօրինության հետ: Գործի մանրամասներն` այստեղ: Իրավաբան.net

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am