Al Jazeera-ի երկու լրագրողներ մահապատժի են դատապարտվել
Եգիպտոսի դատարանը նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի գործով մահապատիժ է սահմանել վեց մարդու նկատմամբ, որոնցից երկուսը Քաթարի Al Jazeera հեռուստաալիքի լրագրողներ են, գրում է The Guardian-ը: Լրագրողներին մեղադրում են Մուրսիի կարճատև կառավարման ընթացքում Եգիպտոսի ազգային անվտանգությանը վերաբերող գաղտնի փաստաթղթերը Քաթարին տրամադրելու հարցում: Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել: Հեռուսատացանցում քննադատել են դատավճիռը՝ անվանելով այն ազատության ճնշմանն ուղղված դաժան քաղաքականության արտահայտում, և կոչ են արել միաջազգային հանրությանը համերաշխություն ցուցաբերել լրագրողներին: Amnesty International-ի իրավապաշտպանները կոչ են արել անհապաղ վերանայել որոշումը և հանել «ծիծաղաշարժ մեղադրանքը» մարդկանց նկատմամբ:
