Արտակարգ դեպք նախկին ոստիկանապետին պատկանող ռեստորանային համալիրում․ զենքի սպառնալիքով տեղի է ունեցել ծեծկռտուք և առևանգում

Այսօր՝ հունիսի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանևան գյուղի «Վանևան» ռեստորանային համալիրում խուլիգանություն է տեղի ունենում, իսկ կատարողը զինված է ատրճանակով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Համլետ Համբարյանի գլխավորությամբ, խուլիգանություն կատարողը նախ տակն ու վրա է արել ողջ ռեստորանը, կոտրել ողջ սպասքը, գույքը այնուհետև ծեծի է ենթարկել ռեստորանի աշխատակից 51-ամյա Հրայր Ավետիսյանին։ Այդ պահին Հ․ Ավետիսյանին օգնության է հասել նրա որդին 24-ամյա Գոռ Ավետիսյանը, ով նույնպես ծեծի է ենթարկվել, որից հետո ատրճանակով զինված երիտասարդը առևանգել է նրանց։ Գ․Շամշյանի տեղեկություններով ռեստորանում՝ խուլիգանություն, անձի առևանգում, հայր և որրդուն ծեծի ենթարկելու կասկածանքով որոնվում է Վարդենիս քաղաքի Արզումյան փողոցի բնակիչ, սակայն Երևանում բնակվող 30-ամյա Ռոմիկ Մինասյանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով Վանևանի գյուղապետի փեսան է։ ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված ռեստորանը պատկանում է Վարդենիսի նախկին ոստիկանապետ Տիգրան Գալստյանին, Վանևանի գյուղապետն էլ նրա հետ փայատեր է։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր․ օր․-ի մի քանի հոդվածներով՝ ադ թվում անձի առևանգում, խուլիգանություն, ապօրինի զենք-զինամթերք պահելու, կրելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am