Նոր քայլ ռուս-թուրքական հարաբերություններում. Hurriyet

Ազգային օրվա կապակցությամբ սովորաբար երկրները շնորհավորական ուղերձ են հղում միմյանց: Դա դիվանագիտական հարաբերություններում ընդունված ժեստ է: Որպես կանոն, այդ ուղերձների բովանդակությունը արտացոլում է երկրների միջև հարաբերությունների ընթացիկ իրավիճակը: Ազգային օրվա կապակցությամբ արված ուղերձը պատասխան է ենթադրում, ինչը նշանակում է, որ պատասխանող երկրի համար կարևոր է շնորհավորական ուղերձ հղած երկրի գործընկերությունը: Սովորաբար այդ պատասխանը լինում է գործընկեր երկրի Ազգային օրվա կապակցությամբ արված պատասխան շնորհավորական ուղերձը: Թուրքիայի կողմից Ռուսաստանի Ազգային օրվա կապակցությամբ հունիսի 12-ին նախագահի և վարչապետի մակարդակով շնորհավորական ուղերձի հղումը ճիշտ քայլ էր: Նույնիսկ եթե այդ ուղերձը անպատասխան մնա, Թուրքիան չպետք է նեղանա Ռուսաստանից. պետք հասկանա, որ Ռուսաստանի վերքը դեռ չի սպիացել: Անարդար կլինի պնդել, որ Ռուսաստանի կողմից հուսադրող ազդանշաններ չկան: Նախագահ Պուտինի խոսքն այն մասին, որ ինքը ողջունում է Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորումը, պետք է այսպես հասկանալ. «Այդ իրավիճակը շատ նման է մերին, և մեր հարաբերությունների բարելավումը նույնպես լավ կլինի»: Այսինքն, ինչ-որ իմաստով՝ «կուժ, քեզ ասեմ, կուլա, դու լսիր»: Մյուս կողմից էլ՝ Պուտինի հուսադրող և կառուցողական հայտարարությունը «Թուրքական հոսքի» վերաբերյալ վկայում է այն մասին, որ Ռուսաստանը նախկինի պես լավատեսական մոտեցումների պրիզմայով է դիտարկում Թուրքիայի հետ հարաբերությունները: Դատելով այդ ամենից՝ Ռուսաստանը պատրաստ է գնալ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհով: Թուրքիան իր հերթին չպետք է ընկնի ընկճախտային տրամադրության մեջ՝ ասելով. «Մենք ինչ ասես չարեցինք, բայց պատասխան արձագանք չենք տեսնում»: Դիվանագիտությունը ոլորտ է, որին դիմում են ընկճախտից դուրս գալու համար, ոչ թե նրա մեջ հայտնվելու համար: Ինչ դռներ ասես ունակ է բացելու այնպիսի միջոցը, ինչպիսին ուղերձն է: 2008թ., երբ Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահ ընտրվեց, այն ժամանակ Թուրքիայի գործող նախագահը, հաղթահարելով նախապաշարմունքները, նրան շնորհավորական ուղերձ հղեց: Սարգսյանը ի պատասխան շնորհակալություն հայտնեց և Թուրքիա-Հայաստան խաղի առիթով Թուրքիայի նախագահին հրավիրեց Երևան, ինչին Թուրքիայի նախագահը դրական արձագանքեց: Առաջընթաց կգրանցի՞ արդյոք դիվանագիտական այս ուղերձը Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններում և կվերածվի՞ արդյոք այն «ֆուտբոլային դիվանագիտության», ինչպես Երևանի հետ հարաբերություններում, հայտնի չէ: Դրա համար Թուրքիան նախ պետք է իրավունք ձեռք բերի մասնակցելու Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, որ կկայանա 2018թ. Ռուսաստանում, սակայն թուրքական ֆուտբոլի տխուր վիճակից ելնելով՝ հարց է առաջանում՝ չկա՞ արդյոք այլ ճանապարհ:

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Մեր երազների արյունով իրենց կյանքն են զարդարել. Խաչիկ Մանուկյան Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի մարդն է Հայաստանում. ադրբեջանագետ Սիրում է կյանքում նա իր… աթոռը Խարգ կղզու գրավnւմը ոչ միայն չի իջեցնի նավթի համաշխարհային գները, այլ կարող է բարձրացնել․ իրանագետ Վուչիչը շնորհակալություն է հայտնել Պուտինին Նիկոլ Փաշինյան, ազատ արձակիր դպրոցական տղաներին․ իրավապաշտպան ՖԱՖ-ը կրկին պահանջում է Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը Վճռաբեկ դատարանը ուժի մեջ թողեց Սրբազան շարժման ակցիայի մասնակցի արդարացման դատավճիռը Եռաբլուրում որդեկորույս ծնողների նկատմամբ բռնության գործով նոր քննություն կիրականացվի․ «Փաստինֆո» Ի՞նչ հայտնաբերեցին քննիչները Նիկոլ Փաշինյանի հետ վիճած եղբայրների տանը․ Լիա Սարգսյան Իրանում ԱՄՆ-ին ու Իսրայելին մեղադրել են հումանիտար օգնությամբ բեռնված ինքնաթիռը թիրախավորելու մեջ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակից 18–ամյա եղբայրների բնակարանում խուզարկություն է կատարվում 1 տարի առաջ այս օրը Վալոդյա Գրիգորյանը Փարաքարում ջախջախեց ՔՊ-ին ՆԱՏՕ-ն գոյություն չունի առանց ԱՄՆ-ի․ Մարկո Ռուբիո ՄԱԿ-ում միաձայն ընդունվել է ՀՀ-ի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը Գիրդադյուլ բնակավայրի հայերի մեծ մասը կոտորվեց 1918 թ․-ին՝ թուրք-թաթարների կողմից Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ իրանցի վարորդը բեռնատարով կողաշրջվել է և մասամբ փակել ճանապարհը Սբ․ Աննա եկեղեցու միջադեպը իշխանությունների հակաեկեղեցական արշավի հետևանքն է. Մայր Աթոռ Թուրքիայում կրկին հայտարարել են Իրանից արձակված բալիստիկ հրթիռ չեզոքացնելու մասին «Բաքուն անցնում է հակագրոհի՝ ոչ միայն Հայոց ցեղասպանության ժխտմանը, այլ դրա վերջնական չեզոքացմանը». Արմեն Հովասափյան Վրաստանում էլեկտրաէներգիան թանկացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am