Չեռնոգորիան կինտեգրվի ՆԱՏՕ-ին
Չեռնոգորիայում ՆԱՏՕ ինտեգրվելու մասին բանաձևը երկու օր քննարկվում էր հանրապետության Սկուպշչինեում (խորհրդարան) և ընդունվել է միայն երեկ երեկոյան: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն: Բանաձևը հաստատել են 48 խորհրդարանականներ, 26-ը դեմ են քվեարկել: Բանաձևը խորհրդարանում ներկայացրել էր կառավարող Դեմոկրատական կուսակցությունը` ի դեմս վարչապետ Միլո Ջուկանովիչի: Չեռնոգորիայի խորհրդարանի ընդունած բանաձևը չի ազդում Հյուսիսատլանտյան դաշինքի հետ ինտեգրացիայի ընթացքի վրա: «ՆԱՏՕ»-ին անդամակցությունը պատմական որոշում է ոչ միայն Չեռնոգորիայի, այլև դաշինքի համար: Մեր հարևանները կստանան ևս մի բարեկամ դաշինքում, իսկ ՆԱՏՕ-ն պատմականորեն անկայուն արևմյան Բալկաններում կունենա իր արժեքների անկեղծ և հուսալի տարածող»,- նշված է փաստաթղթում:
