Հունիսի 19–24-ին ադրբեջանական բանակն իրականացնելու է լայնամասշտաբ զորավարժություն սահմանամերձ շրջաններում, այդ թվում` Նախիջևանի տարածքում։ Զորավարժությանը ներգրավվելու են շուրջ 25 հազար զինծառայող, 300 միավոր տանկ ու այլ զրահատեխնիկա, 100 միավոր հրթիռահրետանային կայանք, 40 միավոր ավիատեխնիկա, հատուկ նշանակության ստորաբաժանումներ, 30 միավոր ՀՕՊ համակարգեր։
Վարժանքների մի փուլն անցկացվելու է նաև Կասպից ծովի ադրբեջանական հատվածում` ռազմանավերի ներգրավմամբ։ Այս մասին հունիսի 17-ին հայտնել է Ադրբեջանի ՊՆ կայքը։
Վարժանքների ընթացքում փորձարկվելու է ստորաբաժանումների՝ մարտական բարձրագույն պատրաստության բերման, վերադասավորման, ինչպես նաև մարտական և նյութատեխնիկական ապահովման խնդիրների իրականացումը։ Զորավարժության փուլերից մեկում կանցկացվեն մարտական կրակով վարժանքներ։
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը