Դեպի նոր պատերա՞զմ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ելույթ է ունեցել Պետդումայում, նշել է, որ ԱՊՀ երկրների տարածքում, ինչպես նաև ցանկացած այլ տարածաշրջանում, հակամարտությունները կարող են կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով, քաղաքական-դիվանագիտական և ոչ թե ռազմական միջոցներով: Լավրովի խոսքով՝ դա վերաբերում է ինչպես ներուկրաինական ճգնաժամին, այնպես էլ Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի խնդրին: «Գլխավորը՝ հարգել կողմերի ձեռք բերած պայմանավորվածություններն ու թույլ չտալ ռևիզիա»,- ասել է Լավրովը: «Համոզված ենք, որ այդ բոլոր ճգնաժամային իրավիճակներն ավելի հեշտ կկարգավորվեին համաեվրոպական համագործակցության ոլորտում համակարգային թերությունների հաղթահարման, պահպանվող բաժանարար գծերի չեղյալ հայտարարման դեպքում»,- ասել է նա՝ կոչ անելով ձեռնամուխ լինել ընդհանուր տնտեսական և մարդասիրական տիրույթի ստեղծմանը, որը կձգվի Ատլանտյան օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս և հիմնված կլինի հավասար և անբաժանելի անվտանգության ճարտարապետության վրա: «Եվրասիական տնտեսական միությունը, չնայած հայտնի դժվարություններին, կայացել է որպես ժամանակակից միջազգային կազմակերպություն: Աստանայում մայիսի 31-ին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում կայացված որոշումներն ուղղված են դրա մեջ մտնող երկրների կոնկրետ նպատակների ձեռքբերմանը, նրանց մրցունակության բարձրացմանը»,- ասել է նա՝ ընդգծելով, թե ուշադրության կենտրոնում են Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության ամրապնդումը, ՀԱՊԿ-ի արդյունավետ գործունեությունը, ԱՊՀ-ի աշխատանքի կատարելագործման մեթոդները: Ի՞նչ է անհրաժեշտ Ղարաբաղյան հակամարտության չսրմանն այս փուլի համար... Ապրիլյան քառօրյա պատերազմը հիմք ընդունելով, կարելի է միանշանակ պնդել, որ թիվ մեկը խնդիրն այսօր Ադրբեջանի կողմից հնարավոր ագրեսիան կանխելն է, որովհետև Ադրբեջանի անկանխատեսելիությունը որևէ մեկը կասկածի տակ չի դնում: Ի՞նչ է պետք, ուրեմն... Իրագործել այն գաղափարները, որոնց շուրջ համաձայնության էին եկել ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող պետությունները` Հայաստանի ու Ադրբեջանի հետ: Այն է` շփման գծում հետաքննության մեխանիզմների տեղադրումը: Երկուշաբթի Սանկտ-Պետերբուրգում ծրագրված` Պուտին-Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ, սակայն, ուշագրավ տեղեկություն հայտնվեց հայաստանյան մամուլում: «Հայկական ժամանակի» տեղեկություններով` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծում հետաքննության մեխանիզմների տեղադրումն առայժմ հետաձգվում է, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները դրա համար անհրաժեշտ ֆինանսավորումը չեն գտնում։ «Մեխանիզմների ներդրման համար բավականին մեծ գումար է անհրաժեշտ, քանի որ այն ենթադրում է հատուկ տեխնիկական միջոցների ներդրում ու դրանց մշտական սպասարկում։ Մինչ գումարի հարցը լուծվի. բավական ժամանակ կանցնի։ Իշխանությունների մոտ մտահոգություն կա. որ այս տարի շփման գծում հետաքննության մեխանիզմները չեն ներդրվի։ Այնպես որ, հունիսի 20-ին Սանկտ–Պետերբուրգում տեղի ունենալիք Սարգսյան-Ալիև-Պուտին հանդիպման ժամանակ դժվար թե ինչ-որ առաջընթաց գրանցվի»: Եթե Ռուսաստանի ֆինանսա-տնտեսական վիճակը մխիթարական չէ, ապա դժվար է պատկերացնել, թե ինչ Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի համար ինչ բարդություն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծում հետաքննության մեխանիզմների տեղադրումը: Ի դեպ, այդ մեխանիզմների տեղադրմանը մի քանի ամիս համառորեն ընդդիմանում էր պաշտոնական Բաքուն` համաձայնություն չտալով դրան: Հետևաբար, քանի՞ «կոպեկի արժեք» ունեն միջնորդների հայտարարությունները` խաղաղ կարգավորման, զինադադարի հաստատման և ագրեսիայի բացառման մասին: Եթե ապրիլյան ագրեսիայից երկու ամիս անց ամենահրատապ խնդիրը լուծում չի ստանում, ինչ կլինի՞, եթե լայնածավալ պատերազմ բռնկվի... Դարձյալ կոչե՞ր ու հորդորնե՞ր: Թամար Բագրատունի

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am