Հետևում Ռուսաստանն է կանգնած. Der Spiegel
ԴԱԻՇ-ի կիբեր-խալիֆաթը հնարավոր է՝ ռուսական հնարամտություն է: Այս մասին հայտնել է Der Spiegel պարբերականը՝ հղում անելով սեփական տեղեկատվությանը: Պարբերականի տվյալներով՝ շատերը նշում են, որ կիբեր-խալիֆաթին վերագրված հարձակումները իրականում կատարվել են Կրեմլի ցանցահենների կողմից: Նոր տեղեկատվության լույսի ներքո լիովին հնարավոր է, որ կիբեր-խալիֆաթի հարձակումները 2015 թվականին ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության վրա, ինչպես նաև 2016 թվականի սկզբին ԱՄՆ պետդեպարտամենտի և սաուդյան ուժային գործակալությունների վրա իրականում կատարվել են Կրեմլի հանձնարարությամբ՝ նշում է պարբերականը:
