Իտալիայում հայտնի գործարար է մահացել
Իտալիայում՝ Ֆաբրիանո քաղաքում, մահացել է «Indesit» ընկերության հիմնադիր Վիտտորիո Մերլոնի: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: Ինչպես հաղորդվում է՝ նա մահացել է 83 տարեկան հասակում: Նա իտալացի հայտնի բիզնեսմեն և ձեռներեց է: 1975 թվականին հիմնել է «Merloni Ettrodomestici» կենցաղային տեխնիկայի արտադրության ընկերությունը, որը վերանվանվել է «Indesit Company»:
