Զոհված զինծառայողի մարմնի վրա կապտուկներ կան. հարազատները մանրամասներ են պատմում

Երեկ Արցախում մահացու հրազենային վիրավորում ստացած՝ 19-ամյա զինծառայող Հրանտ Գրիգորյանն Արարատի մարզի Մրգավան գյուղից էր: Yerkir.am-ին զինծառայողի մահվան դեպքի հանգամանքերի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել: Զինծառայողի հարազատները կայքին տեղեկացրեցին, որ քիչ առաջ է ավարտվել Հրանտի դիահերձումը, ու իրենք զինծառայողի մարմնի վրայի հետքերից ու դեպքի մասին որոշակի մանրամասներ իմանալուց հետո ենթադրում են, որ Հրանտ Գրիգորյանը ինքասպանություն չի գործել: «Հրանտենք մի օր առաջ էին իջել դիրքերից, ու զորավարժությունների գնալու ճանապարհին է դեպքը տեղի ունեցել: Ճանապարհին վատ է զգում Հրանտը, իր հրամանատարին տեղեկացնում է այդ մասին, բռոնեժիլետը հանում է ու էլի ասում, որ վատ է: Հրանտին թողնում են ճանապարհին, իրանք իրանց ճանապարհը շարունակում են: Հետո հաջորդ վաշտն է գալիս, որ գնա զորավարժությունների, տեսնում են դիակ, զանգում են էդ հրամանատարին, ասում`ձեր զինվորը զոհվել ա: Եվ հիմա խոսակցություն է գնում, որ ինքը ինքնասպան է եղել, բայց ասեմ, որ Հրանտը մեկ տարվա ծառայող էր, 11 ամիս շարունակ դիրքերում էր ու կոփված զինվոր էր: Մի քանի օրից էլ իրեն պետք է տանեին՝ զորամասում ֆելդշեր աշխատելու: Հիմա ասեք՝ տենց զինվորը ինչի՞ պետք է ինքնասպանություն գործեր»,- ասաց Հրանտ Գիրգորյանի պապիկը` Նորիկ Գրիգորյանը: Ի դեպ, նա բացառեց այն տարբերակը, որ Հրանտը կարող է վատ զգալու արդյունքում, անզգուշաբար կամ էլ անկախ իրենից, կրակի ինքն իր վրա: «Չի կարող, անկախ իրենից, զենքը դնել բերանի մեջ ու կրակել: Ուզում եմ ասել նաև, որ Հրանտի երկու թևերի վրա կապտուկներ կային, երկու ոտքերի վրա էլ էլի հետքեր կային, դեմքին էլ` շրթունքի մոտակայքում, պատռվածք կար»,- պատմեց զինծառայողի պապը: Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:  

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am