Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Պետդումայում ելույթ ունենալով «Կառավարական ժամի» ընթացքում, անդրադարձել է նաև ԱՊՀ տարածքի հակամարտություններին:
«ԱՊՀ տարածքի, ինչպես նաև մյուս տարածաշրջանների հակամարտությունները կարող են կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով, քաղաքական-դիվանագիտական ու այլ ոչ ռազմական միջոցներով: Դա առնչվում է թե՛ ներուկրաինական ճգնաժամին, թե՛ Մերձդնեստրի, թե՛ Լեռնային Ղարաբաղի խնդիրներին: Գլխավորը կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները հարգելն է, դրանց ստուգումը թույլ չտալը: Համոզված ենք, որ այդ բոլոր ճգնաժամային իրավիճակները կարգավորման համար ավելի հեշտ կլինեին, եթե հաղթահարվեին համաեվրոպական համագործակցության ոլորտի համակարգային թերությունները, վերացվեին պահպանվող բաժանարար գծերը»,- ասել է Լավրովը:
Երեկ կայացել են ռուս-ադրբեջանական բանակցություններ: Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուի ու Զաքիր Հասանովի հանդիպումը:
Հանդիպման ժամանակ Շոյգուն ընդգծել է, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը կրում է ռազմավարական բնույթ: Նա բարձր է գնահատել երկու երկրների համագործակցությունը բոլոր ոլորտներում և մասնավորապես՝ ռազմական ոլորտում: Զաքիր Հասանովը նույնպես բարձր է գնահատել ռազմական ոլորտում Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համագործակցությունը: Նա Շոյգուին հրավիրել է Ադրբեջան:
«Մեր ռազմական համագործակցությունը կրում է ռազմավարական բնույթ, ինչպես և մեր երկրների միջև մնացյալ ողջ համագործակցությունը: Եթե խոսենք մեր համագործակցության մասին և 2016 թվականի համագործակցության պլանի մասին, ապա այն բավական հագեցած է: Կարծում եմ, որ կա աճի ու զարգացման համար ՛պոտենցիալ: Բնականաբար, մենք կանենք ամեն բան, որպեսզի մեր բարեկամական ռազմավարական գործընկերությունը շարունակի զարգանալ»,- ասել է Շոյգուն:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկող երկուշաբթի անց են կացվելու Սարգսյան-Ալիև բանակցություններ` Պուտինի մասնակցությամբ, կարելի է ասել, որ Մոսկվան այս բանակցություններից առաջ նպատակ է դրել շեշտել Մոսկվա-Բաքու ռազմական համագործակցության շարունակականությունը:
Սա ավելի քան վտանգավոր իրավիճակ է: Ընդ որում, նկատենք, որ փաստորեն, ԵԱՀԿ-ն ներգրավված չէ Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի գագաթնաժողովի կազմակերպմանը: Իսկ սա նշանակում է, որ ռուս-ադրբեջանական ռազմավարական համագործակցությունն ուղղակիորեն անդրադառնում է ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա, այն էլ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: Պուտինը ինչ-որ բան է մտմտում ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ, ընդ որում, նրա նպատակները համահունչ չեն փաստորեն ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների` ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ:
Հետաքրքիր է, թե ինչ ծուղակ է նախապատրաստել Պուտինը Սերժ Սարգսյանի համար:
Մետաքսյա Շալունց
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը