Բելգիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվել է 12 մարդ
Բելգիայում զանգվածային գործողության արդյունքում 12 կասկածյալ է ձերբակալվել. հայտնում է ТАСС-ը: Նշվում է, որ ոստիկանությունը կատարած ստուգայցի ընթացքում հարցաքննել է ավելի քան 40 մարդու: Ավելի վաղ Բելգիայի դատախազությունը հայտարարել էր ԴԱԻՇ-ի չորս զինյալների ձերբակալման մասին, ովքեր, հնարավոր է, հարձակում էին պլանավորում:
