Պաշտոնական Բաքուն՝ ՀՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանին ազատ արձակելու հնարավորության մասին
Ադրբեջանի` պատանդների, գերիների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի ղեկավար Իսմայիլ Ախունդովը հայտարարել է «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ ադրբեջանական կողմում գտնվող ՀՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանին ազատ արձակելու հնարավորության մասին: Ախունդովը նշել է, որ Գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով Հայաստանի հանձնաժողովի աշխատանքային խմբի հետ հանդիպման պարագայում քննարկման առաջին թեման կարող է լինել «ԿԽՄԿ միջնորդությամբ ամենակարճ ժամանակահատվածում երկու կողմերի գերիների ազատ արձակումը»:
