Վրաստանը դարձել է Բանտերի եվրոպական կազմակերպության լիիրավ անդամ
Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախարարության կայքում ասված է,որ պատիժների իրագործման նախարարությունը դարձել է Բանտերի ու ուղղիչ սերվիսների եվրոպական կազմակերպության լիիրավ անդամ։ Որոշումն ընդունվել է հոլանդական Զանդամ քաղաքում անցկացված տարեկան նիստում։ 2013 թվականից Վրաստանն օգտվել է այդ կազմակերպությունում ասոցացված անդամի կարգավիճակից։ Նիստի ժամանակ քննարկվել են օտար երկրների բանտերում բանտարկյալների վիճակը, ԵՄ-ի անդամ երկրների միջև բանտարկյալների փոխանակումը, ուղղիչ հիմնարկներում ժամանակակից հաղորդակցությունների ու էլեկտրոնային սարքերի առկայության հարցը։ Բանտերի եվրոպական կազմակերպությունը ԵՄ-ի մարմին է, որն աշխատում է եվրոպական երկրների բանտերում բանտարկյալների կենսամակարդակի բարելավման վրա։ Դա հիմնականում վերաբերում է էթիկայի նորմերի պահպանմանը, քրեակատարողական համակարգերում անվտանգության մակարդակի բարձրացմանը և դատապարտյալներին պահելու չափորոշիչների բարելավմանը։
