Միայն արձանի պարագայում մենք հիշեցի՞նք, որ Ռուսաստանը խառնվում է մեր ներքին գործերին. Վահան Արծրունի

«Հեղինակ կատարող Վահան Աոծրունու հետ «168 ժամ»-ը զրուցելէ Գարեգին Նժդեհի արձանի վերաբերյալ Մոսկվայի «զարմանքի», հայկական կողմի արդարացումների և 21–րդ դարում նմանատիպ արձանների տեղադրման պատճառների մասին։ -   Պարոն Արծրունի, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Մոսկվան նման կերպ արձագանքեց Գ. Նժդեհի արձանի տեղադրման փաստին։ -  Խորը բաներ չէի փնտրի, ինձ վրա մեծ տպավորություն չի գործել իրենց այդ հայտարարությունը։ Ըստ երևույթին զեկուցել են, թե ֆաշիստական բաներ կան, սրանք էլ արձագանքել են։ Անհետևանք հայտարարություն է. հո արձանը չե՛ն հանելու։ -  Ըստ էության, կարո՞ղ ենք պնդել, որ բացահայտ խառնվում են Հայաստանի ներքին գործերին։ -  Իսկ ո՞ր պարագայում մեր ներքին գործերին չեն խառնվում։ Միայն արձանի պարագայում մենք հիշեցի՞նք, որ Ռուսաստանը խառնվում է մեր ներքին գործերին։ Միշտ էլ խառնվել են, ու որոշ հարցերում նույնիսկ անհասկանալի է մեր անկախությունը որտե՛ղ է սկսվում, որտե՞ղ է ավարտվում։ -  Պաշտոնական մակարդակով արդարացումները նորմա՞լ եք համարում։ -  Իհարկե նորմալ, էլ ո՞նց պետք է իրենց պահեին։ Ինչ-որ ձևով պետք է արդարանան, չէ՞, իրենց շեֆերի պռաջ։ Դա էլ է անհեթեթություն, էլի։ Եվ իրենց հայտարարությունն է անհեթեթություն, և մերոնց արդարանալը։ Ընդհանրապես, երկրորդ արձան տեղադրելն է անհեթեթություն։ Ի՞նչ է նշանակում նույն քաղաքում նույն մարդու երկու արձան կանգնեցնել։ Նման բան կար Սովետի ժամանակ, երբ ամեն քայլափոխին Լենինի արձանն էր դրված, ու բոլորս ձանձրացել էինք։ Այս պարագայում ինչո՛վ է պայմանավորված Նժդեհի երկրորդ արձանը, երբ առաջինը կա Երրորդ մասում։ Ինքներդ ո՞նց եք դա բացատրում։ -  Դե, ինչ-որ մարդիկ որոշում են, տեղադրում են, հետո էլ արդարանում են։ -  Այո, այդպես է։ Նույն մարդիկ, որոնք տեղադրում են արձանը, նաև արդարանում են։ Այնքան անհեթեթ արձաններ կան Երևանում, որ նույնիսկ գեղարվեստական արժեքին չեմ անդրադառնում։ Նման առիթներ ստեղծել, որպեսզի հանրությունը հեգնի Նժդեհին, նշանակում է նվազեցնել նրա պատմական դերն ու նշանակությունը։ Մանավանդ որ, ՀՀԿ-ի գաղափարախոսության հիմքում Նժդեհի գաղափարներն են։ Ես կարծում եմ չմտածված բան է։ Իրենց հայտարարած այդ մրցույթը, ընտրությունը, հետո՝ արձանը, որի զոդման կարերը երևում են... այնքան խնդիրներ կան, որ նայում, ասում ես դե լավ, կանգնեցրել, կանգնեցրել եք։ Ռուսաստանի ռեակցիան, սրանց պատասխանները, լա՛վ էլի... Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am