Ստահակը բարձրագույն պատիժ է ստանալու.ՀՀԿ
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների սպանության դեպքին: «Այդ սպանությունների հեղինակ ստահակը բարձրագույն պատիժ է ստանալու: Նրան պետք է դատապարտել ցմահ ազատազրկման։ Ինչ վերաբերում է դատական նիստերի անցկացման վայրի անհարմարության և դատավորի կաշկանդվածության մասին խոսակցություններին, ապա կասեմ, որ ես որևէ մեկի մոտ կաշկանդվածություն չեմ նկատել, իսկ նիստերն էլ, գուցե, բանակցությունների արդյունքում հնարավոր լինի իրականացնել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում»,- նշեց պատգամավորը։
