Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական անվտանգության ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ «պետության ներսում զուգահեռ պետություն ստեղծել ջանացող կառույցի դեմ» պայքար մղելու համատեքստում մեղադրել է նաև հայերին՝ նշյալ կասկածելի կառույցի հետ համագործակցելու և Թուրքիայի դեմ դավադրություններ նյութելու մեջ: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Sabah» թերթի կայքին:
«Այդ դավաճան ոհմակը աշխարհի բոլոր անկյուններում Թուրքիայի դեմ աշխատանք է տանում: Ուր էլ գնանք՝ տեսնում ենք, որ զուգահեռ կառույցի անջատողական ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչները՝ հայ հրոսակախմբերի հետ ուս ուսի տված, գործում են ընդդեմ մեր պետության:
Ես անձամբ դրա ականատեսը եղա Ամերիկայում, որտեղ կոնֆերանսի պիտի մասնակցեի. այդ կառույցը «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK), հայկական ահաբեկչական խմբավորման հետ իմ անձի և իմ պատվիրակության դեմ ցույցեր կազմակերպեց»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը խոստացել է, որ այս «հակաթուրքական» ուժերի դեմ պայքարը միայն Թուրքիայի ոստիկանության ու անվտանգության ուժերի ուսին չի մնալու և համոզմունք է հայտնել, որ թուրքական պետությունը, ի վերջո, հաղթելու է իր դեմ գործող ուժերին:
Թուրքիայում զուգահեռ կառույց անվանում են ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենի գլխավորած իսլամական շարժմանը կամ որ նույնն է՝ գյուլենական համայնքին:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը