Հայկ Խանումյանն ու Բակո Սահակյանը հանդիպել են

ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը, որ հունիսի 6-ին անհայտ անձանց կողմից Ստեփանակերտի հրապարակից առեւանգվել ու ծեծի էր ենթարկվել, հավանաբար երկուշաբթի աշխատանքի կգնա: Երեկ նա նախագահական նստավայրում հանդիպել է ԼՂՀ նախագահԲակո Սահակյանին: Մեզ հետ զրույցում Խանումյանն ասաց, որ Սահակյանը կրկնել է իր մտահոգությունները, դատապարտել դեպքը եւ հավաստիացրել, որ մեղավորները կպատժվեն: Մեղավորների պատժվելու մասով Խանումյանը մի փոքր դժգոհություն ունի. նա կարծում է, որ առկա փաստերի պայմաններում կասկածյալների ու ձերբակալվածների շրջանակը ավելի մեծ պետք է լիներ: Հիշեցնենք, որ թեեւ Հայկ Խանումյանը իր ցուցմունքում պնդել է, որ 20 մարդ է իրեն ծեծել, նրանցից 7-ի տվյալները տրամադրել է ոստիկանությանը, սակայն դեպքից 10 օր անց ձերբակալվածներն ընդամենը 3-ն են: Երեկ ձերբակալվել է ՀՀ Երեւան քաղաքի բնակիչ, աշխարհազորային՝ 1968թ. ծնված Էրիկ Ռադիոնի Պողոսյանը։ Հունիսի 9-ին ձերբակալվել, ապա կալանավորվել էին եւս երկու հոգի՝ Ստեփանակերտի բնակիչներ, աշխարհազորայիններ՝ 1977թ. ծնված Միքայել Միքայելի Սահակյանը եւ 1968թ. ծնված Սերգեյ Գեորգիի Ավանեսյանը: Հայկ Խանումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կալանավորվածների ու ձերբակալվածի հետ առերեսում եւ ճանաչում դեռ տեղի չի ունեցել, ինքն ընդամենը լուսանկարներով նայել է ու ճանաչել: «Ճանաչման պաշտոնական պրոցես չի եղել, բայց կալանավորվածները համապատասխանում են նրանց, ովքեր ինձ վրա հարձակվել են: Ֆոտոներն ուսումնասիրելուց այդպիսի համոզման եկա»,- ասաց պատգամավորը: Օրերս Խանումյանը դժգոհություն էր հայտնել նախաքննության ընթացքից: Այսօր մեզ հետ զրույցում ասաց, որ չի ցանկանում ավելին ասել, ու հորդորեց սպասել նախաքննության ընթաքին: «Գործողություններ են ընթանում, տեսնենք վերջում ինչ դուրս կգա: Նոր ձերբակալությունների հարցում հավանաբար ինչ-որ խոչընդոտներ կան օբյեկտիվ պատճառներից ելնելով, տեսնենք: Չեմ ուզում մանրամասնել, որովհետեւ միգուցե իր մեջ նապաքննական գաղտնիք է պարունակում»,- ընդգծեց նա: Հետաքրքրվեցինք նաեւ, թե արդյո՞ք հիվանդանոցից հետո զրուցել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ: «Ոչ, հետո ինքը տարբեր գործերով եղել էր Հայաստանի տարբեր շրջաններում, երբ գա՝ կզրուցենք»,- պատասխանեց Խանումյանը: Հիշեցնենք, որ Հայկ Խանումյանի առեւանգման ու ծեծի  դեպքը տեղի ունեցավ Սամվել Բաբայանին ՊԲ հրամանատար նշանակելու պահանջով նրա մասնակցությամբ ԼՂՀ նախագահի նստավայրի մոտ անցկացված բողոքի ակիցայից հետո: Չնայած սրան, հիվանդանոցում Խանումյանին տեսակցելուց հետո Սամվել Բաբայանը հայտարարեց, որ Խանումյանը ղալաթ է արել, ինքը չի ուզում ՊԲ հրամանատար դառնալ: Ծեծի հետեւանքով կոտրվել էին պատգամավորի 3 կողոսկրերը, այտոսկրը, քիթը, 2 ողերի ելունները: armtimes.com

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am