Ինչու են ամերիկյան նավերը Սև ծովում
ԱՄՆ-ն կմնա Սև ծովում, որպեսզի զսպի պոտենցիալ ագրեսիան, հայտարարել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար Ռեյ Մաբուսը, հայտնում է TASS-ը: Սակայն, նա չի ճշտել, թե հատկապես ում կողմից կարող է առաջանալ ագրեսիան: Ըստ Մոնտրեյի կոնվենցիայի՝ օտարերկրյա նավերին թույլատրվում է այդ ջրերում գտնվել 21 օրից ոչ ավելի: Հունիսի սկզբին Սև ծով է մտել USS Porter ականակիրը, որի նպատակն է, ըստ ամերիկացի զինվորականների հայտարարության, տարածաշրջանում ապահովել խաղաղություն և անվտանգություն:
