Իտալիայի հավաքականը հաղթանակ կորզեց Շվեդիայից
2016թ. Եվրոպայի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրում հանդիպեցին E խմբում ընդգրկված Իտալիայի և Շվեդիայի հավաքականները: Թուլուզի «Ստադիում դե Թուլուզ» մարզադաշտում ընթացող խաղն ավարտվեց իտալացիների հաղթանակով՝ 1:0:Խաղը հիմնականում անցավ դանդաղ, սակայն իտալացի ֆուտբոլիստները խաղի վերջին րոպեներին կտրուկ ակտիվացան եւ մի քանի վտանգավոր պահեր ստեղծեցին: Մի դեպքում շվեդներին օգնության հասավ դարպասաձողը, բայց ահա 88-րդ րոպեին Էդերի հարվածը հասավ իր նպատակին: E խմբում ընդգրկված են նաև Իռլանդիայի և Բելգիայի հավաքականները, որոնք երկրորդ տուրի հանդիպումը կանցկացնեն հունիսի 18-ին: Առաջին տուրում իտալացիները 2:0 հաշվով հաղթել են Բելգիայի թիմին, շվեդները 1:1 հաշվով են խաղացել իռլանդացիների հետ: Եվրո-2016. E խումբ, 2-րդ տուր Իտալիա – Շվեդիա՝ 1:0 Էդեր, 88
