ՀՀ ՊՆ-ն մանրամասնորեն անդրադառնալու է Ադրբեջանի ԶՈՒ-ի զորավարժություններին, որոնք մեկնարկելու են կիրակի օրը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հունիսի 19-24-ը կայանալիք Ադրբեջանի ԶՈՒ զորավարժություններին:
Հիշեցնենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ համաձայն Ադրբեջանի զինված ուժերի նախապատրաստության պլանի, Ադրբեջանի բանակը հունիսի 19-24-ն օպերատիվ-տակտիկական զորավարժություններ կանցկացնի:
Զորավարժություններն անցկացվելու են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ: Դրանցում ներգրավվելու է շուրջ 25 հազար զինծառայող, ավելի քան 300 միավոր տանկ և մարտական զրահապատ մեքենա, մինչև 40 միավոր ռազմական ավիացիա և ՀՕՊ ավելի քան 30 համակարգ, հատուկ նշանակության ջոկատներ և ռազմածովային ուժերի նավեր: Զորավարժություններն անցկացվելու են սահմանամերձ գոտու զորավարժարաններում, Նախիջևանում և Կասպից ծովի ադրբեջանական հատվածում: Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ անհանգստանալու առիթ չի տեսնում: «Մենք մանրամասն դրան դեռ անդրադառնալու ենք: Ադրբեջանի բոլոր քայլերին մենք հետևում ենք: Անհանգստանալու կարիք չեմ տեսնում»,- ասաց նա:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը