Մայր Աթոռ Սբ Էջմիածնում հունիսի 24-ին՝ ժամը 15:35-ին տեղի է ունենալու Հռոմի Ֆրանցիսկոս պապի Բարիգալստյան` հրաշափառի արարողությունը: Մուտքն ազատ է, տեղեկացնում է Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը: Հռոմի պապի Հայաստանի Հանրապետություն այցը կմեկնարկի հունիսի 24-ին: Այցի կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»: Այցի շրջանակում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի կունենա պաշտոնական դիմավորման արարողություն, որից հետո Սրբազանը կմեկնի Մայր Աթոռ Սբ Էջմիածին. Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան արարողությունը:
Հունիսի 24-ի երեկոյան Պապը ՀՀ նախագահի նստավայրում հանդիպում կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, ապա՝ ՀՀ իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Այցի առաջին օրը կամփոփվի Մայր Աթոռ Սբ Էջմիածնում կայանալիք Ֆրանցիսկոս պապի և Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիպմամբ:
Հունիսի 25-ի առավոտյան Հռոմի պապը այցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան: Պապն այնուհետև Կաթողիկոսի հետ կմեկնի Գյումրի, որտեղ Սուրբ և Անմահ պատարագ կմատուցվի Վարդանանց հրապարակում: Գյումրիում Հռոմի պապը նաև կայցելի Սբ Աստվածածին եկեղեցի և Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե Մայր տաճար:
Նույն օրը երեկոյան Երևանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա էկումենիկ արարողություն և Խաղաղության Աղոթք: Հունիսի 26-ին, Էջմիածնում Հռոմի պապը հանդիպում կունենա Հայ կաթողիկե եպիսկոպոսների հետ, կմասնակցի Սբ Պատարագի արարողությանը և էկումենիկ ճաշկերույթի՝ Ամենայն հայոց կաթողիկոսի, Հայաստանյայց ա ռաքելական Սբ Եկեղեցու արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների, Հայ Կաթողիկե արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների ու պապական պատվիրակության հետ: Ապա Ֆրանցիսկոս պապը հանդիպում կունենա Հայ Եկեղեցու պատվիրակների և բարերարների հետ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը և Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը կստորագրեն համատեղ հայտարարություն: Հովվապետերը նաև աղոթք կմատուցեն Խոր Վիրապի վանքում:
Նույն օրը Հռոմի պապը Երևանից կմեկնի Հռոմ:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը