Խորհրդարանում «Սպառողների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ անելու մասին հարցի քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը:
Ըստ նրա՝ քոչարյանամետ կայքերը սկսել են իր դեմ խոսել. «Միտքս պարզեցնելու համար անդրադարձ կատարեմ վերջին 2 ամսվա զարգացումներին. քառօրյա պատերազմի օրերին պարտքս համարեցի մամուլով հանդես գալ եւ հետո առանձին գիրք հրատարակել, սակայն որոշ լրատվամիջոցներ սկսեցին հայհոյախառը հոդվածներ հրապարակել»:
Նա հայտարարեց, որ ԱԺ ամբիոնից դիմում է Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Բաբայանին, Վարդան Օսկանյանին. «Ձեզ գովերգող կայքերի գամերը քաշեք: Եթե ձեզ թվում է ես պետք է այս կամ այն դուրսընկած լրագրողին քննադատեմ՝ սխալվում եք: Մի՛ արեք, որ ես իմ տարերքի մեջ ընկնեմ ու սկզբից մինչեւ վերջ հիմնավոր կերպով քննադատության թիրախ դարձնեմ ձեզ: Հավատացնում եմ, հարկադրված կլինեք գոնե ժամանակավոր ձեր պռոպիսկան անգամ փոխեք»:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը