Այսօր կառավարության կողմից ներկայացված ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ իր ելույթում ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանն անդրադարձավ տեղեկատվական դիվերսիաներին:
Այնուհետև նշեց, որ կան կայքեր, որոնք ունեն իր խոսքերով՝ «կոյուղատարի համբավ» ու իր հասցեին հայհոյանքներ են հրապարակել:
Նման լուտանքների պատճառը եղել է «Ղարաբաղյան ճակատում անփոփոխ է» գրքի հրապարակումը: Գեղամյանը վստահեցրեց, որ իր գրքերը իրականում սարսափելի խոցելի են դարձնում Ադրբեջանի դիրքերը ու թուրք-ադրբեջանական քարոզչամեքենան չէր կարող անտարբեր անցնել իր կողքով. «Ելույթներիցս ու գրքի հրատարակումից հետո մեկ էլ հայհոյանք եմ կարդում Samoarm1 կայքում: Որոշ կասկածներ առաջացավ, որ կարող է հայեր են կանգնած դրա հետեւը: Եվ եթե հայեր են, ապա երեւանյան բարբառով ասած՝ նրանք ոչ այլ ոք են, քան Սովետաշենի զիբիլանոցում գինովցած բոմժերի սեռական հարաբերությունների վաղաժամկետ ծնունդ»:
Այնուհետև ԱԺ ամբիոնիցդիմեց Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Բաբայանին, Վարդան Օսկանյանին. «Ձեզ գովերգող կայքերի գամերը քաշեք: Եթե ձեզ թվում է ես պետք է այս կամ այն դուրսընկած լրագրողին քննադատեմ՝ սխալվում եք: Մի՛ արեք, որ ես իմ տարերքի մեջ ընկնեմ ու սկզբից մինչեւ վերջ հիմնավոր կերպով քննադատության թիրախ դարձնեմ ձեզ: Հավատացնում եմ, հարկադրված կլինեք գոնե ժամանակավոր ձեր պռոպիսկան անգամ փոխեք»:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը