«Եկել եմ Հայաստան՝ հույսով, հավատով և երազանքով, 25 տարի անց, հակառակ իմ կյանքում տեղի ունեցած վայրիվերումներին, ես հավատում եմ ապագային:Որպես անձ՝ թերություններ ունեմ,բայց անձնվեր պետական աշխատող եմ և հայրենասեր:Ի տարբերություն այլոց` ես գումարներ չեմ աշխատել հայրենիքում, հակառակը, իմ կապերը ներդրել եմ գումարներ բերելու»: Նա նշեց, որ հրաժարվել է ԱՄՆ քաղաքացիությունից: «Ես լավ հայաստանցի եմ, ես լավ ղարաբաղցի եմ, լավ հալեպցի եմ»,- այսօր «Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ հայտարարեց կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը:
Հայաստանյան ներկայիս իրականությունը վատ կառավարման, տեսլականի ու կամքի բացակայության արդյունք է, բայց ինքը հավատում է, որ այդ ամենը կարելի է արագ փոխել, և այդ պատճառով է, որ ստեղծել են «Համախմբում» կուսակցությունը, որը բաց, թափանցիկ է, և որում կներգրավեն բոլորին` երիտասարդներին ու կանանց,հայտարարեց Օսկանյանը և կուսակցության ստեղծման պահն Օսկանյանն անվանեց ճակատագրական, երբ պատերազմը Հայաստանի գլխին կախված է, արտագաղթը չի դադարում, իսկ ժողովուրդը շատ բան չի ուզում` ընդամենը իր հասանելիքը` ապահովություն, անվտանգություն: Օսկանյանի խոսքով` երկրում չկա հանդուրժողականություն, արդարություն, նաև խոսքի ազատություն: Նա նշեց, թե կարող ենք ձևացնել, թե ունենք ազատություն, ժողովրդավարություն, ազատ տնտեսություն, բայց իրականությունն այդպես չէ, և ձևացնելը շատ ավելի վտանգավոր է:
««Համախմբումը» հայտ է ներկայացնում իշխանություն վեցնելու»,- ասաց Օսկանյանը:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը