«Համախմբում» կուսակցության համագումարից առաջ ,Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը տեղեկացրեց,որ որոշել է անդամակցել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հիմնադրած «Համախմբում» կուսակցությանը Ըստ նրա` իր ցանկությունն է՝ երկրում տեսնել մարդու իրավունքների նորմալ պաշտպանություն, ազատ մրցակցություն, ժողովրդավարություն, և կուսակցության գաղափարախոսության բազմաթիվ կետեր համընկնում են իր հավատամքի հետ:
«Որպեսզի գաղափարներն իրականանան, պետք է տեղի ունենա իշխանափոխություն: Կուսակցությունը գնում է ամբողջական իշխանափոխության: Սակայն իշխանափոխությունը նախագահի հրաժարականով չէ պայմանավորված, պետք է ունենալ հանրային վստահություն, ունենալ իր խոսքն ու ասելիքը որոշումների կայացման գործում:Թիմը, որ հավաքվել և նախաձեռնել է այս կուսակցությունը, իր խորին համոզմամբ, ունի և՛ անհրաժեշտ ինտելեկտը, և՛ պարկեշտությունը:»,- ասաց Կ.Անդրեասյանը:
Հարցին, թե իրեն չի՞ մտահոգում, որ կուսակցության հետևում Ռոբերտ Քոչարյանն է կանգնած, Կ.Անդրեասյանը նշեց, որ այդ հարցին արդեն պատասխանել է Վարդան Օսկանյանը:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը