Ինչպես արդեն հայտնել է ArmLur.am-ը, այսօր Ռազմական ոստիկանության աշխատակիցները գտնվել են «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանի բնակարանում և փորձել նրան բերման ենթարկել: Նման անհեթեթ որոշում կայացվել է «Ժողովուրդ» օրաթերթի` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անվտանգության պետի` Սերգեյ Հայրապետովի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկությունները հրապարակելու մասով: Հարկ ենք համարում նկատել, որ Քնար Մանուկյանն այս գործով որևէ կարգավիճակ չունի: Սյուն որոշումը կայացրել է Զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Գևորգ Խաչիկյանը: Շտապ այնտեղ են ժամանել օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանն ու փոխխմբագիր Վահագն Հովակիմյանը: Այն բանից հետո, երբ նրանք ներկայացրել են համապատասխան օրենքները, ՌՈ ծառայողները հրաժարվել են լրագրողին բերման ենթարկել և խոստովանել, որ քննիչի անհիմն որոշումն է ստեղծված իրավիճակի պատճառը: Այս պահին Թագուհի Թովմասյանը և Վահագն Հովակիմյանը ներկայացնում են իրավապահների ապօրինությունները:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը