Պատմաբան Գեւորգ Յազըճյանը համոզված է,որ Պոլսո պատրիարքարանի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը չպետք է գա Հայաստան:
«Ես խորհուրդ կտայի նա առհասարակ այս հողը չպղծեր, ամեն ինչ չափ ու սահման ունի: Նրա ֆիզիկական անվտանգությունը մեր իշխանություններն այս ընթացքում չեն կարող ապահովել: Նա իր գոյությունը թող քարշ տա Թուրքիայում: Երբ նա կապաշխարի եւ ներողություն կխնդրի հայ ժողովրդից, այլ բան է, գուցե կարողանանք նրան ներել: Բայց ինչ էլ լինի, պարոն Արթինի արածը բացահայտ աղանդավորություն է, Ցեղասպանության անմեղ զոհերի սրբադասումն արհամարհող այս մարդը ոչ այլ ինչ է, քան աղանդավոր»,- Հայելի ամումբում հրավիրած ասուլիսում նշեց նա:
Պատմաբան Գեւորգ Յազըճյանին զարմացնում է Արամ Աթեշյանի այն հայտարարությունը, թե նա Պոլսի Շիշլի թաղամասում իր 40 տարվա կուտակած գումարով բնակարան է գնել:
«Այ սիրելիս, դու նախ իրավունք չունես գումար ունենալու եւ ոչ միայն դու: Նավասարդ կոչեցյալն էլ, Գարեգին կոչեցյալն էլ, Արամն էլ, Թորոսն էլ, Մարտիրոսն էլ: Որեւէ մեկը, որը հոգեւորական է, աղքատության երդում է տալիս։ Նշանակում է՝ նախ դուք կեղծավոր եք, աղքատության երդում եք տալիս, մյուս կողմից հարստություն եք կուտակում»,- ավելացրեց պատմաբանը:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը