«Գազպրոմը» և SOCAR-ը քննարկել են գազի մատակարարումների ավելացման հեռանկարները
Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը Սանկտ Պետերբուրգում անցկացված միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպել է ադրբեջանական SOCAR ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևի հետ: Այս մասին նշված է «Գազպրոմի» տարածած հայտարարության մեջ: «Գազպրոմ» ու SOCAR ընկերությունների ղեկավարները քննարկել են գազի ու հեղուկ ածխաջրածինների շուրջ առևտրային գործողությունների ընդլայնման, գազի մատակարարումների ավելացման հեռանկարները:
