Վրաստանն ու ստորագրել են գազամատակարարման պայմանագիր
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ռուսական ընկերության տարածած հայտարարության մեջ ասված է,որ վրացական «Գազկո+» և ռուսական «Գազպրոմ» ընկերությունները Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում ստորագրել են Վրաստանին բնական գազ մատակարարելու մասին պայմանագիր,որը ստորագրել են «Գազպրոմի» առաջնորդ Ալեքսեյ Միլլերը և «Գազկո+» ընկերության կոմերցիոն տնօրեն Գեորգի Մամալաձեն: Փաստաթղթի համաձայն՝ 2016 թվականին «Գազպրոմը» «Գազկո+» ընկերությանը կմատակարարի մինչև 100 միլիոն խորանարդ մետր գազ: Պայմանագրի գործողության ժամկետը առնչվում է 2016 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածին՝ այն երկարաձգելու հնարավորությամբ: «Գազպրոմը» 2015 թվականին 0.3 միլիարդ խորանարդ մետր գազ է մատակարարել «Ջեոտրանսգազ» ընկերությանը: Վրաստանը գազը հիմնականում ներկրում է Ադրբեջանից, Ռուսաստանից ներկրում է գազի մոտ 12 տոկոսը:
