Թուրքիան ավիահարվածներ է հասցրել Հյուսիսային Իրաքին
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի ինքնաթիռները հերթական անգամ ռմբակոծել են Հյուսիսային Իրաքը: Հարվածները հասցվել են միայն Ղանդիլի լեռան շրջանում, որտեղ գտնվում են «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) ճամբարները: Վերջին տեղեկություններով՝ սպանվել է 9 PKK-ական:
