Վրաստանը չի կարող մոտ ժամանակներս անդամակցել ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին. Բուրջանաձե
«Վրաստանը չի կարող մոտ ժամանակներս դառնալ ՆԱՏՕ-ի անդամ ու ստանալ ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմ՝ առավել ևս չի դառնա ԵՄ անդամ: Վրաստանի համար կարևորը Ռուսաստանի հետ հարաբերություններն են: Ես ողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մեզ համար առաջնահերթ պետք է դառնան Ռուսաստանի հետ հարաբերությունները, քանի որ Ռուսաստանի հետ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների կարգավորումն ուղիղ ազդում է մեր բնակչության վրա»,- Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Միացյալ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ, խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ Վրաստանը չի անդամակցի ՆԱՏՕ-ին:
