Որտեղ է իր հյուրերին ընդունում Սերժ Սարգսյանը/տեսաշար/

Wnews.am-ն առաջարկում է միասին շրջել ՀՀ նախագահի նստավայրով եւ ծանոթանալ դրա պատմությանը։ Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրը նախագծվել է 1951թ., որպես ՀՍՍՀ Մինիստրների Խորհրդի տուն, որը հետագայում ծառայել է որպես ՀՍՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության շենք: Նախագծի հեղինակը Հայկական ՍՍՀ արվեստի գործիչ, հայկական ՍՍՀ վաստակավոր ճարտարապետ, ՍՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Լենինի շքանշանակիր Մարկ Գրիգորյանն է: 1951 թվականին նախագծված շենքը եղել է երկհարկանի, ենթարկվել է վերակառուցման, և մակերեսը կազմել է 2720 քմ: main_big Առաջին հարկի 338 քմ մակերեսով 10մ բարձրությամբ տարածքը նախատեսված է ընդունելությունների համար՝ առանձին սրահներով: 1960 թվականին Մարկ Գրիգորյանը, որպես շենքի նախագծի հեղինակ, պարգևատրվել է ՀՍՍՀ Գերագույն Խորհրդի պատվոգրով: 1987 թվականին շենքը վերակառուցվել է «Հայարդնախագիծ» ինստիտուտի նախագծի հիման վրա: Շենքի երկու կողմերում ավելացվել է 10մ լայնությամբ և 6մ երկարությամբ երկու եռահարկ շենք: Վերակառուցման արդյունքում շենքի ընդհանուր մակերեսը կազմել է 4470 քմ: Շենքի արտաքին պատերը կառուցված են դեղնավուն տուֆով: Հայաստանի Երրորդ Հանրապետության հռչակումից հետո շենքը 1992 թվականից ծառայում է որպես Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայր: Բաղրամյան հ.26 վարչական շենքը ՀՀ կառավարության որոշմամբ 2004թ. ընդգրկվել է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում՝ որպես հանրապետական նշանակության հուշարձան: 2009-2010թթ. Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի նախագծով շենքի առանցքով ետնամասում կառուցվել է քառահարկ շինություն, որպես վարչական մասնաշենք 3150.0 քմ ընդհանուր մակերեսով: Շենքի արտաքին պատերը երեսապատված են բաց դեղնավուն ֆելզիտով և տրավերտինով: Առաջին հարկը և երրորդ հարկի մի հատվածը նախատեսված են ընդունելությունների համար՝ առանձին սրահներով: Շենքի մնացած հատվածը ծառայում է որպես վարչական մաս: 5 Կանաչ դահլիճ. Այս հատվածում նախագահն ընդունում է օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների՝ խորհրդարանների նախագահների, վարչապետների, արտաքին գործերի նախարարների, դեսպանների: 6 Կլոր դահլիճ. Այստեղ տեղի է ունենում ՀՀ-ում հավատարմագրված այլ պետությունների դեսպանների՝ ՀՀ նախագահին հավատարմագրերի հանձնման արարողությունը: Այս դահլիճում է կազմակերպվում նաև այլ պետությունների ղեկավարների այցերի ընթացքում երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությունը: 7 Ոսկեզօծ դահլիճ. Այս դահլիճում տեղի են ունենում Հայաստանի նախագահի և այլ պետությունների նախագահների հանդիպումները՝ երկկողմ ձևաչափով: Այստեղ նախագահն ընդունում է նաև հոգևոր առաջնորդների: 8 Մեծ դահլիճ. այստեղ կազմակերպվում են նախագահի անունից տրվող պաշտոնական և տոնական ընդունելությունները, պետական և պաշտոնական ճաշերը, ինչպես նաև կազմակերպվում են պարգևատրման արարողություններ ու մամուլի ասուլիսներ: 9 Փոքր սրահ.Այստեղ տեղի են ունենում հանդիպումներ այլ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ: 10 Կապույտ /բրիֆինգների/ դահլիճ Այս դահլիճում նախագահն անցկացնում է խորհրդակցություններ և նիստեր: Այստեղ կազմակերպվում են նաև ՀՀ նախագահի և այլ պետությունների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսներ: Այս դահլիճում նախագահն ընդունում է օտարերկրյա պատվիրակությունների: 11 Հանդիպումների դահլիճ Այս դահլիճում կազմակերպվում են այլ պետությունների ղեկավարների պաշտոնական և պետական այցերի ընթացքում տեղի ունեցող ընդլայնված կազմով բանակցությունները: 15 Բուխարու սրահ Այս սրահում կազմակերպվում են արտերկրյա բարձրաստիճան պաշտոնայների հետ հանդիպումներ: 12 Սպիտակ դահլիճ Այս դահլիճում նախագահն ընդունում է օտարեկրյա պատվիրակությունների: Այստեղ կազմակերպվում են խորհրդակցություններ: 17 ՀՀ Նախագահի նստավայրի նոր վարչական մասնաշենքը 14 Խորհրդակցությունների դահլիճ Այս դահլիճում նախագահն անցկացնում է խորհրդակցություններ: Այլ պետությունների ղեկավարների աշխատանքային այցերի ընթացքում այս դահլիճում կազմակերպվում են նաև ընդլայնված կազմով բանակցություններ: 13 Հանդիպումների սրահ Այս սրահում նախագահն ընդունում է օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների և պատվիրակությունների: 22 23 Խորհրդակցությունների սրահ Այս սրահում Հայաստանի Հանրապետության նախագահն անցկացնում է խորհրդակցություններ: 21 Նախագահի աշխատասենյակը 20 Նախագահի աշխատասենյակի, Հանդիպումների սրահի և Խորհրդակցությունների դահլիճի նախասրահը 16 ՀՀ Նախագահի աշխատասենյակի, Հանդիպումների սրահի և Խորհրդակցությունների դահլիճի նախասրահը 19 Նախագահի նստավայրի նոր վարչական մասնաշենքի նախասրահը 2418 Նախագահի նստավայրի հին և նոր մասնաշենքերը միացնող նախասրահը, որտեղ ցուցադրված են տարբեր երկրների նախագահներից և այլ բարձրաստիճան պաշտոնյաներից ՀՀ նախագահի ստացած նվերները  

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am