Դա աննորմալություն է. պաշտոնյան՝ երեխաներին երգչուհու թաղմանը բերելու մասին

ՕՖելյա Համբարձումյանի հուղարկավորությամբ զբաղվող կառավարական հանձնաժողովը տեղյակ չէր, որ երեկ  երգչուհուն վերջին հրաժեշտ տալու համար պետք է մանկահասակ երեխաներ ներկա լինեին: «Ա1+»-ի հետ զրույցում մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը նշեց, որ իրենք որեւէ կապ չունեն. «Աբսուրդ կլիներ, եթե կառավարական հանձնաժողովը նման որոշում կայացներ: Այդ հարցն ինձ էլ է հետաքրքրում, երեւի որեւէ դպրոցի նախաձեռնություն է, դե յուրաքանչյուր եկող ուզում է իր ձեւով վիշտը արտահայտի: Երբ մենք տեսանք, որ բերել են, երեխաներին շարել են, խնդրեցի, որ հանեն: Կարծում եմ՝  նպատակահարմար չէր այդ տարիքի երեխաներին բերել այդտեղ, առավելևս ինչ-որ հրաժեշտի կատարումներ անել, հավանաբար տնօրենն էլ իր կարծիքով այդպես ճիշտ է համարել»։ Արթուր Պողոսյանը չգիտեր, թե որ դպրոցի ներկայացուցիչներն են այդտեղ եղել, բայց դպրոցի տնօրենի որոշումը որակեց որպես երգչուհուն հրաժեշտ տալու անհաջող  փորձ. «Ուզում էին ինչ-որ խոսք ասել, հավանաբար, հատուկ հագուստով էին եկել, ենթադրում եմ, որ ինչ-որ բան էին նախապատրաստում, բայց մենք խնդրեցինք, որ երեխաներին հանեն այնտեղից: Կարելի է, իհարկե, երեխաներին բերել հրաժեշտ տալու, բայց  դրա համար ձև կա, տարիք կա, արարողակարգ կա։ Համարենք վատ միջադեպ, տնօրենի ինքնագործունեություն, մի քիչ էլ առանց հասկանալու, ինքս էլ համարում եմ, որ սխալ է եղել»: ԿԳՆ հանրակրթության վարչության պետը նույնպես տեղյակ չէ, թե որ դպրոցի աշակերտներն էին կանգնած  Օֆելյա Համբարձումյանի դիակի մոտ: «Ա1+»- ի հետ զրույցում Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ չի տեսել այդ նկարը ու հավելեց, որ եթե երեխաները փոքր են եղել՝ 2-րդ կամ 3-րդ դասարանի, ապա դա աննորմալություն է. «Ես, օրինակ, իմ դասղեկի հոգեհանգստին մասնակցել եմ, եղել եմ 6-րդ դասարան, հետո մի անգամ էլ 7-րդ դասարանում գնացել եմ Պարույր Սեւակի թաղմանը, մինչեւ գերեզման եմ գնացել, դե չեմ սարսափել»:

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am