Պուտինը «նոր մեսիջ» կներկայացնի Եվրոպական միության համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «նոր մեսիջ» կներկայացնի Եվրոպական միության համար, գրում է Bloomberg գործակալությունը:
Պուտինն օգտագործում է Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումը (ՊՄՏՖ) եվրոպացի առաջնորդներին՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու կոչերի համար:
Ուկրաինական կոնֆլիկտի ֆոնին՝ պատժամիջոցային հակազդեցությունը, ինչպես նաև նավթի համաշխարհային գների անկումը լուրջ ազդեցություն ունեցան ռուսական տնտեսության վրա, գրում է Bloomberg-ը:
Ռուսական իշխանությունները պատժամիջոցների շուտափույթ չեղարկում չեն ակնկալում, սակայն Պուտինը, աղբյուրների խոսքով, հույս ունի, որ «թունելի վերջում լույս կա»:
