Արտառոց միջադեպ Էջմիածնում. մարզադպրոցի փոխտնօրենը մարդկանց է պատանդ վերցրել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հռոմի Պապի այցից առաջ Հայաստանի սուրբ քաղաքում՝ Էջմիածնում, ուշագրավ միջադեպ է արձանագրվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Էջմիածնի քաղաքապետարանի  մարզադպրոցի տնօրենի տեղակալ Արամ Բեյբությանը գինովցած, դանակի սպառնալիքով պատանդ է վերցրել Էջմիածին-Երեւան երթուղու միկրոավտոբուսի վարորդին եւ ուղեւորներին, հայհոյանքներով եւ սպառնալիքներով պարտադրել այն վարել իր մատնանշած վայրը: Իսկ երբ «Գազել»-ը հասել է Բեյբությանի տան մոտ, նա ուղեւորներին հրահանգել է իջնել ավտոմեքենայից, իսկ ինքն իր մոտ եղած դանակով կոտրել է «Գազել»-ի ապակիները, հայելիները, պատռել անիվներն ու նստարանները: Այս պատմության մեջ ամենատարօրինակն այն է, որ դանակով ուղեւորին սպանել սպառնացող փոխտնօրենին ՀՀ քննչական կոմիտեի քննիչները ստորագրությամբ ազատ են արձակել, ավելին՝ անգամ քրեական գործ չեն հարուցել: Իհարկե, այս երեւույթն այդքան տարօրինակ չէր լինի, եթե Հայաստանի իրավապահները բոլորի հանդեպ այդքան «մարդասեր» եւ ներողամիտ գտնվեին: Հիշեցնենք, որ, օրինակ, Ազատության հրապարակում տոնածառ տեղադրելու համար Գեւորգ Սաֆարյանն արդեն հինգ ամսից ավել կալանքի տակ է, ոստիկաններին խաղալիք ատրճանակով սպառնալու համար Հայկ Կյուրեղյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման եւ այսպես շարունակ: Եւ երբ մարդիկ ասում են, որ Հայաստանում արդարադատություն չկա, իշխանություններին թվում է, թե ասում են՝ իրավապահ կամ դատավոր չկա: Օրենքները խտրական կիրառելն է հենց արդարադատության բացակայության մասին վկայում: Իսկ ինչո՞ւ է փոխտնօրենը նման բան արել»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am