«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին հարցրինք. բացի խաղաղապահներից, ՌԴ-ն ի՞նչ նպատակներ է հետապնդում ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում, նախնական տվյալներով` Փարիզում տեղի ունենալիք հանդիպումը տեղափոխելով Սանկտ Պետերբուրգ: «Ռուսաստանը տարածաշրջանի խնդիր է լուծում, թույլ չի տալիս Թուրքիան-Արեւմուտքը մտնեն այստեղ»: Հայաստանին պատին դեմ տալու հաշվի՞ն։ «Իսկ Դուք Ձեզ հարցրե՞լ եք, թե ինչու Հայաստանը չի գնում դեպի ՆԱՏՕ»: Ինչո՞ւ: «Որովհետեւ ՆԱՏՕ-ն քեզ չի առաջարկում գնալ իր մոտ»: Իսկ մեր տեղեկություններով, Ռուսաստանը մտավախություն ունի, որ Հայաստանում հակառուսական տրամադրությունները, որոնք ահագնացան ապրիլյան քառօրյայից ու «Լավրովյան պլանից» հետո, կարող են մեզ կտրուկ մղել դեպի Արեւմուտք: «Չկա նման բան: Չկա նաեւ Լավրովի պլան, կան իրական աշխարհաքաղաքական նպատակներ։ Լոկ խոսակցություններ ու բամբասանքներ են, չկա պարզ պատճառով` Ադրբեջանը դեմ է ռուսական որեւէ ներկայության մեր տարածաշրջանում ու եթե անգամ Ադրբեջանը համաձայնի, Թուրքիան դեմ կլինի»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը